03/11/2023 13:53
Իսրայելի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի շենքերին
Նոյեմբերի 3-ի գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհել են հակատանկային հրթիռների արձակման կետերը, ինչպես նաև Գազայի հատվածում գտնվող շենքերը, որտեղից գնդակոծում են զինվորներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Գիշերը ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքներին և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի մի շարք ահաբեկիչների։ Զուգահեռաբար Իսրայելի ռազմածովային ուժերը ցամաքային զորքերի ղեկավարությամբ հարվածներ են հասցրել մի շարք շենքերի, որոնցից կրակ է արձակվել զինվորների ուղղությամբ, ինչպես նաև հակատանկային հրթիռների արձակման հարթակների ուղղությամբ», - ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ: