03/11/2023 17:56
ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը պետք է շահեկան լինի նաև Ադրբեջանի համար․ Գերմանիայի ԱԳ նախարար
Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ցանկանում են ամրապնդել ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, բայց այդ առաքելությունը «պետք է շահեկան լինի նաև Ադրբեջանի համար»։
«ԵՄ դիտորդական առաքելության միջոցով մենք փորձում ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, հասնել կայունության և վստահության։
Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ցանկանում ենք ամրապնդել ԵՄ առաքելության գործունեությունը։
Կարևոր է արձանագրել, որ ԵՄ, հանձին այս առաքելության , չեզոք միջնորդ է այստեղ՝ Հայաստանում, և այս առաքելությունը պետք է շահեկան լինի նաև Ադրբեջանի համար»,- ասաց Գերմանիայի ԱԳ նախարարը։