03/11/2023 19:46
Ռազմական ագրեսիայից և պայթյունից տուժած 113 արցախցի շարունակում է գտնվել հիվանդանոցներում, 19 հոգու բուժումն արտերկրում է իրականացվում
Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 113 անձ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին 19 անձ բուժում է ստանում արտերկրում։ Նրանց բոլորի մոտ կա դրական դինամիկա:
Վերջին շաբաթների ընթացքում 100 անձ դուրս է գրվել բուժհաստատություններից։
Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 120 երեխա է լույս աշխարհ եկել։ Նրանցից 67-ը ծնվել են Երևանում, 53-ը՝ մարզերում։