03/11/2023 18:07
Եվրամիությունն ու Գերմանիան ազնիվ միջնորդ են Հայաստանի և Ադրբեջանի համար․ Աննալենա Բերբոք
Գերմանիան և ԵՄ ցանկանում են պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև բանակցային սեղանի շուրջ նրանց հանդիպումները շարունակելու համար, հայտարարեց Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։
Բերբոքը նշեց՝ Գերմանիան ճանաչում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Սա է խաղաղությանը միտված բանակցությունների հիմքը»,- ասաց նա։
Գերմանիայի ԱԳ նախարարի գնահատմամբ՝ «տարիներ շարունակ Եվրամիությունն ու Գերմանիան որպես ազնիվ միջնորդ են գործել Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
«Ես համոզված եմ, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը կամուրջ կարող են հանդիսանալ՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման համար։ Այդ պատճառով կարևոր է, որ նորից ձևավորվի բանակցությունների փուլ»,- ասաց Աննալենա Բերբոքը։