03/11/2023 20:29
Դատարանը 10 միլիոն դրամի գրավ է սահմանել Կարապետ Գուլոյանի նկատմամբ
Հակակոռուպցիոն դատարանը վերացրել է Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը, սակայն նրա նկատմամբ 10 միլիոն դրամի գրավ է կիրառել։
Որոշումը հրապարակել է դատավոր Արամ Գրիգորյանը։
Նշենք, որ Քննչական կոմիտեն Կարապետ Գուլոյանին մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու խախտումների համար։ Կարապետ Գուլոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։