03/11/2023 12:52
Արգելվել է Ուկրաինայից և Բրազիլիայից թռչնամսի խմբաքանակ ներմուծել ՀՀ
Հոկտեմբերի 25-ից 29-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․
Ուկրաինայից թռչնամիս՝ 87458 կգ, խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,
Բրազիլիայից թռչնամիս՝ 51000 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով,
Բրազիլիայից խոզի միս՝ 25564 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Փաստաթղթային անհամապատասխանություն արգելվել է ներմուծել․
Դեկորատիվ փշատերև մշտադալար ծառեր (եղևնի)՝ 16 հատ (19260 կգ), երկիր է մուտք գործել առանց բուսասանիտարական հավաստագրի։