03/11/2023 11:58
Ադրբեջանը ԼՂ-ում մնացած փոքրաթիվ հայերին «վերաինտեգրում» է, նրանց անձնագրերը վերցրել է և նորը չի տվել
Ադրբեջանի կառավարությունը Ստեփանակերտում սկսել է 24-ժամյա ռադիոհեռարձակում Լեռնային Ղարաբաղում մնացած 50-ից ավելի հայերի համար. X-ի իր միկրոբլոգում տեղեկացնում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Դա ռուսական հեռարձակում է «վերաինտեգրման» մասին, որին հաջորդում է Ալիևի ելույթը ադրբեջաներեն»,-գրում է լրագրողը և տեղեկացնում՝ Ադրբեջանն արդեն վերցրել է հայերի անձնագրերը և նորը չի տվել։
Հիշեցնենք՝ ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը հայտնել էր, որ ԼՂ-ում այսօր փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում` կա՛մ այն պատճառով, որ որոշել են մնալ այնտեղ, կա՛մ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե, այն պատճառով, որ նրանք տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցող անձինք և օգնության կարիք ունեն: Նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք էլ` սննդի և ջրի։