03/11/2023 18:43
Ռուսաստանում քրեական գործ են հարուցել ագրեսիվ վարքով աչքի ընկած մի խումբ ադրբեջանցիների դեմ, որոնք սպառնացել են ուժ կիրառել իշխանության ներկայացուցչի նկատմամբ
ՌԴ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ագրեսիվ վարքով աչքի ընկած մի խումբ ադրբեջանցիների դեմ, որոնք ուժի կիրառման ուղիղ սպառնալիքներ են հնչեցրել ռուս ոստիկանների հասցեին։
ՌԴ ՔԿ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քրեական գործը հարուցվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար։
Նշվում է, որ հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ, գտնվելով Մոսկվայի մետրոյի Լյուբլինո կայարանի մոտ, ցուցադրաբար և հանդգնորեն, չթաքցնելով իրենց անհարգալից վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, բարձրաձայն սպառնացել են բռնություն կիրառել նրա նկատմամբ։ Տեղի ունեցածից հետո հարցաքննվել են դեպքի ականատեսները, ուսումնասիրվել են տարածքում եղած տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և բացահայտվել են դեպքի բոլոր հանգամանքները։ Հետախուզում է հայտարարվել՝ ագրեսիվ վարքագծով աչքի ընկած և հանցագործության կատարմանը մասնակից ադրբեջանցիներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Նշենք, որ ադրբեջանցիների կողմից Ռուսաստանում կատարվող աղմկոտ հանցագործությունները նկատելիորեն ավելացել են։ Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի միգրանտների ընտանիքին արտաքսել են Ռուսաստանից՝ նրանց որդու ընդգծված ագրեսիվ վարքի պատճառով։ Նիժնի Նովգորոդի մարզում բնակվող ադրբեջանցիների որդիներից մեկը՝ 8-րդ դասարանի աշակերտ առանձնակի դաժանությամբ ծեծի էր ենթարկել իրենից տարիքով շատ ավելի փոքր մի դպրոցականի ու նույնիսկ փորձել էր խեղդել նրան։ Տեղի ունեցածը նկարահանվել էր և հայտնվել համացանցոում, ինչից հետո էլ հետաքննություն էր սկսվել։ Ադրբեջանական ընտանիքին հայտնաբերել էին ու ընտանիքի կողմից շարք այլ իրավախախտումներ ևս բացահայտել, ինչից հետո որոծում էր ընդունվել նրանց վտարել Ռուսաստանից։
Այսօր էլ հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող ադբեջանական բանդայի պարագլուխը, ում ղեկավարած հանցավոր խումբը Սանկտ-Պետերբուրգում հանրության համար վտանգավոր մի շարք հանցագործություններ է արել։ Ադրբեջանցի հանցագործին արտահանձնելու են ռուսական կողմին։