03/11/2023 10:43
Հայաստան-Թուրքիա սահմանը այլ երկրների քաղաքացիների համար բացելու մասով մոտ ապագայում, գուցե, լավ նորություններ ունենաք. Արարատ Միրզոյան
Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, նախկինում նաև հանդիպել է նախկին նախարարին, կան Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ:
«Կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին: Ուզում եմ լավատեսություն հայտնել` ասելով, որ մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար բացելուն, մոտ ապագայում լավ նորություններ, գուցե, ունենանք», - նշեց Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց նաև, որ Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալ: