03/11/2023 22:16
Ռուսական կողմի պահանջով՝ Սանկտ-Պետերբուրգում մի շարք հանցագործություններ կատարած ադրբեջանական բանդայի պարագլխին կարտահանձնեն ՌԴ-ին
Ադրբեջանական հանցախմբի ղեկավար Թուրալ Մամեդովին, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հայտնաբերել են, նրան կհանձնեն Ռուսաստանին, հայտնել է «Կոմերսանտ»-ը։
Մամեդովն իր գլխավորած ադրբեջանական բանդայի հետ Սանկտ-Պետերբուրգում մի շարք հանցագործություններ է արել՝ հանրության կյանքին ու առողջությանը սպառնացող գործողություններ, որոնք նկարահանել է, իսկ տեսայնութերը տեղադրել համացանցում։
Մասնավորապես, ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խումբը Սանկտ-Պետերբուրգի փողոցներում, մարդաշատ վայրերում, հատկապես՝ մետրոյի կայարանների և խոշոր առևտրային կենտրոնների մոտ, հարձակվել է պատահական անցորդների վրա, անձի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացրել, ծեծի ենթարկել նրանց, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, իսկ հանցավոր այդ գործողությունները նկարահանելուց հետո՝ տեսանյութերով «պարծեցել» համացանցում։
Բանդայի պարագլխին արդեն հայտնաբերել են, նա փախել էր իր երկիր՝ Ադրբեջան։ Ռուսական կողմի պահանջով՝ ադրբեջանցի հանցագործին հանձնելու են ՌԴ իրավապահ մարմիններին։
Այժմ ադրբեջանցին ձերբակալված է, նրան կհանձնեն ռուսական կողմին կհանձնեն համապատասխան ընթացակարգերից հետո։