03/11/2023 13:14
Հայաստանի օրակարգում է ԵՄ դիտորդների ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը Հայաստանի օրակարգում է, այս առումով դրական արձագանքներ կան նաև Եվրամիությունից, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որ «Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»:
«Քաղաքական առումով համագործակցությունը խորացվել է: Ավելին՝ այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգության հարցերով երկխոսության մեկնարկը: Հաջորդ փուլը պետք է տեղի ունենա նոյեմբերին` Բրյուսելում, առաջինը Երևանում հունվար ամսին էր: Իհարկե, դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը նույնպես մեր օրակարգում է, կան դրական արձագանքներ ԵՄ-ի և անդամ երկրների կողմից», -ասաց Հովհաննիսյանը: