03/11/2023 12:19
Միջազգային հանրությունը պնդում էր, թե Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի անվտանգությունը, ահա թե ինչ են անում նրանք հայերի լքված տներում. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում տեսանյութով է կիսվել՝ գրելով՝ ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տներում։
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։
Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տներում: Մինչդեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ադրբեջանը պատասխանում էր, որ իրենք անպայման կապահովեն այդ ամենը։
Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների անվտանգությունը։ Այդուհանդերձ, այդ վայրենությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»։
After keeping the people of Nagorno-Karabakh under a blockade for 10 months, Azerbaijan launched a military offensive against Nagorno-Karabakh on September 19, carrying out an ethnic cleansing of Armenians from the entire territory of Nagorno-Karabakh.
— Edmon Marukyan (@edmarukyan) November 3, 2023
Now, this is what Azeris… pic.twitter.com/rc5PTKOmm7