03/11/2023 21:15
Կոռուպցիայի աճ՝ Հայաստանում․ Հունվարից սեպտեմբեր՝ 1088 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, կաշառակերության 458 դեպք
Ներքին գործերի նախարարությունում օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցի համաձայն՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները Հայաստանում շատացել են։ Նախորդ տարվա 606 հանցագործության համեմատ՝ 1088-ն է գրանցվել այս տարվա միայն 9 ամսվա ընթացքում։
Այսպես՝ 2023 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 1088 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք (2022 թ.՝ 606), որից 458-ը (163)՝ կաշառակերության, 55-ը (87)՝ վստահված գույքը հափշտակելու, 122-ը (50)՝ պաշտոնեական կեղծիքի, 435-ը (291)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և այլ դեպքեր են:
Նշված դեպքերից 201-ը կամ 18,4%-ը հայտնաբերվել է ոստիկանության մարմինների կողմից (2022 թ. 9 ամիս՝ 101-ը կամ 16․6%-ը)։