03/11/2023 21:01
9 ամսում հանցավորությունը Հայաստանում աճել է 12,1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 680-ով
Ներքին գործերի նախարարությունում օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2023 թվականի 9 ամիսներին հանրապետությունում կատարված հանցագործությունների մասին թվային տվյլաներ։
Ըստ զեկույցի՝ 2023 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 12,1%-ով: Գրանցված 29 682 դեպքերի գերակշիռ մասը՝ 81,1%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող:
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 680-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է սպանությունների թվի աճով։
Իրական սպանությունների թիվն աճել է 10-ով։
Ըստ առանձին հանցատեսակների` աճել են սպանության, սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը:
9 ամսում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը (974-3351):
Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 397 (134) դեպք, որից 108-ը՝ թմրամիջոցներ իրացնելու (37), իսկ 289-ը՝ ձեռք բերելու դեպքեր են (97)։