03/11/2023 13:40
Հայաստանում ԵՄ դիտորդների կարգավիճակի, արտոնությունների հարցով համաձայնագիր կստորագրվի
Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի, արտոնությունների հարցով համաձայնագիր կստորագրվի առաջիկայում, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Համաձայնագիրը ներառում է բուժօգնություն, փոխադրամիջոցների օգտագործում և այլն:
«Դա անում ենք յուրաքանչյուր միջազգային կառույցի դեպքում», - նշեց փոխնախարարը:
Այս պահին Հայաստանում ԵՄ դիտորդների քանակի ընդլայնման ու որոշ հնարավոր նոր գործառույթների հարցերը բանակցային փուլում են: Հովհաննիսյանը մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ ընդլայնումն առաջնային հարց է: