03/11/2023 17:26
Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից:
«Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:
Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։
Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։
Հավատացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով՝ ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով։
Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար», - գրել է նա։