03/11/2023 14:28
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում. ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Ռուսաստանի կողմից Սյունիքի մարզում՝ Կապանում, գլխավոր հյուպատոսություն բացելու որոշման մեջ տեսնում է նաև քաղաքական բաղադրիչ:
«Բոլոր երկրների կողմից մեսիջը նույնն է՝ ներկայացված լինել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Երկրները հյուպատոսություն են բացում՝ հաշվի առնելով համայնքը, տնտեսական շահերը, քաղաքական շահերը: Նույն հանգամանքներն են, ինչ Իրանի հետ», - լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Փոխնախարարն ասաց, որ նաև Ֆրանսիան է հայտարարել դրա մասին, կարծում է, որ այլ երկրներից էլ նույն ձևով կլինի ուշադրության աճ:
«Գլխավոր հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում, բայց խոսքն այստեղ ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական շահերի, համապատասխան էներգետիկ, տրանսպորտային հնարավոր ծրագրերի մասին է: Քաղաքական բաղադրիչը միանշանակ կա: Նշանակում է, որ կա հետաքրքրություն այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ իր բոլոր հետևանքներով», - ասաց Հովհաննիսյանը: