04/11/2023 12:37
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժն առնվազն 128 մարդու կյանք է խլել
Նեպալի և Հնդկաստանի սահմանին երեկ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Նեպալում զոհվել է առնվազն 128 մարդ։ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է՝ ենթադրվում է, որ զոհերի թիվը կաճի, քանի որ մի շարք լեռնային շրջանների հետ կապը խաթարվել է։
Բացի այդ, ոստիկանության ներկայացուցիչը AFP գործակալությանը հայտնել է, որ ևս 100 մարդ տուժել է ստորգետնյա ցնցումների հետևանքով։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 3-ին, Հնդկաստանի ու Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։