04/11/2023 13:16
Իշխանության հրահանգն է՝ հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին․ Փաստաբան
Պարզվում է՝ գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Տաթևիկ Վիրաբյանին քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ, երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը: Պարզ է դառնում, որ այդ հրահանգն է՝ հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Ացախի համար երաշխավորություններ են տվել: Երկուշաբթի օրը՝ ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում միջնորդելու եմ կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից», - գրել է նա: