04/11/2023 11:50
Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես ՀՀ կողմից մշակված նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահեկան լինել ոչ միայն տարածաշրջանի, անմիջական հարևանների համար, այլ ավելի լայն աշխարհագրությամբ, ինչպես նաև կարող է դառնալ յուրովի երաշխիք խաղաղության համար:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։