04/11/2023 21:12
Բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղել է։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
«Հայաստանի ոչ կառուցողական և իրար հակասող քայլերի պատճառով կարգավորման գործընթացը դանդաղել է»,- ասել է նա։
Բայրամովը նաև հայտարարել է, թե չնայած իր նշածին, Ադրբեջանը անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։
«Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։