04/11/2023 16:13
Գերմանիայի ԱԳ նախարարը Երևանից մեկնել է Բաքու
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Երևանից մեկնել է Բաքու։
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, նա արդեն ժամանել է իրենց երկիր։ Բաքվում Բերբոքը հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հանդիպմանն առանցքային են լինելու տարածաշրջանային իրավիճակներին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը։
Հիշեցնենք՝ երեկ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ Բերբոքը հայտարարել էր՝ Գերմանիան ու ԵՄ-ն «ազնիվ միջնորդ են» ՀՀ և Ադրբեջանի համար։ Նա նշել էր նաև, թե մտադիր են ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, սակայն այդ առաքելության գործունեությունը «պետք է շահավետ լինի նաև Ադրբեջանի համար»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասուլիսի ընթացքում ասել էր, որ առկա են լուրջ մտավախություններ, քանի որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։