04/11/2023 18:52
Էրդողանը «հիասթափվել է» Եվրամիությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան հիասթափվել է ԵՄ-ից՝ նրա «անհետևողական ու տարօրինակ» քայլերի պատճառով, հայտնել է Hürriyet-ը։
Պաղեստինի ժողովրդի իրավունքների «պաշտպանի» դերը ստանձնած ու «մարդասիրական» կեցվածք ընդունած Էրդողանը նշել է, մասնավորապես, որ ԵՄ մոտեցումը իսրայելապաղեստինյան հակամարտությունում արդար չէ։
«ԵՄ այս ընթացքում շատ տարօրինակ ու անհետևողական դերակատարում ստանձնեց․ չառաջարկեց, չկարողացավ առաջարկել արդարամիտ մոտեցում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով՝ Թուրքիայի վստահությունը ԵՄ նկատմամբ խաթարվել է։