«Երբ 40-ն անց տղամարդիկ կանգնած էին պարգևատրման հարթակին, մտածում էի՝ ահա, թե ինչպիսի տեսք և կազմվածք պետք է ունենա 40 տարեկանից բարձր տղամարդը»․ Փաշինյան

04/11/2023 18:19

«Երբ 40-ն անց տղամարդիկ կանգնած էին պարգևատրման հարթակին, մտածում էի՝ ահա, թե ինչպիսի տեսք և կազմվածք պետք է ունենա 40 տարեկանից բարձր տղամարդը»․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.), 3-րդ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված և բարձր), առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը. մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում մասնակցել են այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները նաև դրամական մրցանակներ են ստացել՝ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Վարչապետ Փաշինյանը հուշանվերներ է հանձնել մրցաշարի տարեց մասնակիցներին:

Իր խոսքում վարչապետը նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
«Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի հարգելի մասնակիցներ,
Հարգելի ներկաներ,

Նախ` ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար:

Այս մրցաշարն իրականում, այո, կազմակերպվել է ընդգծելու բոլոր իրավիճակներում առաջ ընթանալու, առաջ շարժվելու, մեր կամքն ամրացնելու, մեր առջև դրված խնդիրները լուծելու մեր հաստատակամությունը: Այդ առումով, իհարկե, դրանով մեր կամքը պիտի ցույց տանք: Մենք առաջ կընթանանք քայլելով, երբեմն վազելով, երբեմն շատ դժվար կլինի՝ անհնարինության աստիճան, բայց մենք մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակն ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է:

Այս տարի մենք մի քանի նորամուծություն տեսանք, ինչը շատ կարևոր է: Կարևոր է, որ նաև պրոֆեսիոնալ մարզիկների նոր կատեգորիա ունենք, այսինքն՝ մրցանակային: Այդ ընթացքում գաղտնիքներ են բացվում, որովհետև իմանում ենք նաև, որ մեր մրցաշարերի մի շարք մասնակիցներ պրոֆեսիոնալ սպորտով են զբաղվում, ինչը վատ չէ, բայց հույս ունեմ, որ մենք բոլոր դեպքերում կանոնները ճշգրիտ պահում ենք արդարությունը պաշտպանելու համար: Եվ ես այս փոփոխությունը նաև այդ տրամաբանությամբ եմ ընկալում:

Շատ կարևոր է, որ դպրոցականների մասնակցությունն է ընդլայնվում: Մենք պետք է շարունակենք այդ ճանապարհով: Այսօր մենք մեր մրցահարթակին և պարգևատրման ժամանակ տեսանք մրցանակակիրների, որոնք իրենց դպրոցների հետ մրցանակի են արժանացել դպրոցականների խճուղավազքի մրցաշարում:

Մենք ուզում ենք նաև մեր այսօրվա մրցանակակիրներին ինչ-որ առումով օրինակ դարձնել մեր երկրի համար, բոլորիս համար, քաղաքացիների համար: Ես անկեղծ ասեմ, երբ մեր 40-ն անց կատեգորիայի տղամարդիկ կանգնած էին պարգևատրման հարթակին, մտքում դա էի մտածում, ասում էի՝ տեսեք ահա ինչպիսի տեսք և կազմվածք պետք է ունենա 40 տարեկանից բարձր տղամարդը: Իհարկե, շատ կարևոր է, շնորհակալ եմ նրանց, որ իրենք նաև այդ հնարավորությունը տալիս են, որպեսզի, ահա, այս հարթակներից այդպիսի ներկայացուցչական կազմով մենք ի ցույց դնենք:

Ի վերջո, երբ ասում ենք, որ մեր նպատակը սկսած կրթական համակարգից ուժեղ անհատ ունենալն է, որի արդյունքում պետք է ունենանք նաև ուժեղ հանրություն, մենք հենց սա նկատի ունենք՝ ուժեղ մտքով, ուժեղ հոգեբանորեն և ուժեղ ֆիզիկապես: Մենք, իհարկե, մեր քաղաքացիների առողջությունը, առողջ ապրելակերպը շատ ենք կարևորում:

Տիկին Ավանեսյանի հետ այստեղ ենք եկել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից, որտեղ զրոյից կառուցված բժշկական կենտրոն և պոլիկլինիկա բացեցինք: Նաև հանրապետությունում ծրագրում ենք բազմաթիվ բժշկական կենտրոններ և ամբուլատորիաներ կառուցել, բայց իհարկե, հասկանում ենք, որ բժշկական կենտրոններն անհրաժեշտ են, պետք են, որովհետև առանց դրա չի լինի, և պետք է առողջապահությունը մատչելի լինի մարդկանց համար: Մյուս կողմից՝ ահա, այս մրցաշարերով ուզում ենք ցույց տալ ճանապարհներից մեկը, ինչը կարող է օգնել հիվանդանոցում և առողջապահական հիմնարկների բուժառուի կարգավիճակում չհայտնվել: Եվ, ընդհանրապես, այս ապրելակերպը մի կուլտուրա է, որ կարծում եմ՝ շատ կարևոր է և՛ պետության, և՛ հանրության, և՛ հանրային հարաբերությունների ճիշտ կազմակերպման, և՛ ընդհանրապես ճիշտ արժեքների վրա շեշտադրում անելու համար:

Երբ մտածում էինք, թե առողջ ապրելակերպը խթանելու նպատակով ինչ մարզաձևեր ընտրենք, ամենատարբեր տարբերակներ կային, բայց հատկապես դպրոցականների և մեծահասակների դեպքում շեշտը դրեցինք, օրինակ, վազքի վրա: Ինչի՞ համար, որովհետև երբ տարբեր մարզաձևեր էինք մտածում, մտածում էինք, որ այդ մարզաձևերի ենթակառուցվածքներ բոլոր բնակավայրերում չէ, որ կան, և հետևաբար՝ անհավասարություն կստեղծվի: Եվ մտածեցինք, որ եթե մեկն ուզենա վազի, նրան անհրաժեշտ չեն մեծ ենթակառուցվածքներ, նա կարող է իր գյուղում, բնակավայրում վազել: Ահա, դրա համար ընտրեցինք խճուղավազքը և տեսնում ենք, որ, բարեբախտաբար, մեր մրցանակակիրների ներկայացուցչական, աշխարհագրական կազմը բավականին ընդլայնված է:

Վերջերս շահագործման ենք հանձնել Արտաշատի թեթև ատլետիկայի մարզադաշտը: Մենք «300 դպրոց» նախագծի շրջանակում մարզական հսկայական ենթակառուցվածք ենք ստեղծում և նորոգում: Առաջիկայում բասկետբոլի շատ լուրջ զարգացում եմ ակնկալում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մեր դպրոցներում ն ֆիզկուլտուրայի դահլիճների հենակետային մարզաձևը, կարծես թե, բասկետբոլն է դառնում: Բայց, իհարկե, նաև մարզական կենտրոնների ծրագիրն ունենք: Առաջիկայում, հույս ունեմ, մյուս տարվանից մենք կսկսենք մարզական կենտրոնների ծրագիրը, որը կլինի և՛ պատանիների, և ՛ մեծահասակների, և՛ պրոֆեսիոնալների, և՛ սիրողական սպորտի համար՝ լողավազաններ, մարզադաշտեր, ֆիթնես կենտրոններ:

Այս փուլում պետք չէ կենտրոնանալ մեծ ստադիոններ կառուցելու վրա, պետք է կենտրոնանալ մարզումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքի վրա: Կարող է լինել վազքուղի առանց ստադիոնի: Կարող ենք մարզերում վազքուղիներ ստեղծել՝ հեռացատկի, բարձրացատկի, ատլետիկայի մարզաձևերի տարբեր ենթակառուցվածքներ: Ստադիոնների մասին հետագայում կմտածենք, երբ նաև մեր այդ մարզաձևերի մարզիկները կսկսեն ավելի ու ավելի շատ մեդալներ նվաճել և հանրության շրջանում ավելի ու ավելի մեծ հետաքրքրություններ առաջացնել: Չնայած ինչքան հասկանում եմ, մենք այսօր մի քանի ստադիոններ ունենք: Պարոն Գիլոյան, Դուք նույնիսկ ասում էիք, որ Արտաշատում կարող ենք նույնիսկ Եվրոպայի առաջնություն ընդունել: Մենք նաև նման պլաններ ունենք և, իհարկե, ամեն ինչ կանենք՝ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ մարզական, զարգացնելու համար:

Եզրափակելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, Արմավիրի մարզին, Վաղարշապատ համայնքին, Փարաքար խոշորացված համայնքին այս մրցաշարն արդեն երեք տարի ընդունելու և այսպիսի մթնոլորտ ստեղծելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր երկրպագուներին:

Սիրելի ներկաներ,

«Վարչապետի գավաթը» շատ կարևոր նախագիծ է մեզ համար, և մենք ամեն ինչ անելու ենք այն զարգացնելու, ավելի կազմակերպված, ավելի գրավիչ, ավելի մասսայական դարձնելու համար:

Հաջորդ նորամուծությունն այն է, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին էլ ենք հնարավորություն տալիս: Կարծում եմ, որ սա նույնպես ճիշտ որոշում է, որովհետև եթե մենք ճիշտ կազմակերպենք այս մրցաշարերը՝ նրանք կարող են նաև ոչ միայն զբոսաշրջային հոսքեր ապահովել Հայաստանի Հանրապետություն, այլև երկրում մրցակցությունն ավելացնել և կտեսենք, որ օտարերկրյա մեր մասնակիցները նաև կխթանեն սպորտի զանգվածայնությունը Հայաստանի Հանրապետությունում:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները Այսօր, 22:04 Ձյուն կգա Այսօր, 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան Այսօր, 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները Այսօր, 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին Այսօր, 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին Այսօր, 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա Այսօր, 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն Այսօր, 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ Այսօր, 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան Այսօր, 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր Այսօր, 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ Այսօր, 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս Այսօր, 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել Այսօր, 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն Այսօր, 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան Այսօր, 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ Այսօր, 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան Այսօր, 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն Այսօր, 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Այսօր, 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը Այսօր, 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար Այսօր, 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) Այսօր, 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան Այսօր, 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան Այսօր, 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը Այսօր, 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը Այսօր, 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի Այսօր, 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն Այսօր, 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ Այսօր, 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են Այսօր, 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել Այսօր, 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր Այսօր, 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան Այսօր, 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները Այսօր, 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել Այսօր, 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով Այսօր, 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Այսօր, 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին Այսօր, 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան Այսօր, 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն Այսօր, 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ Այսօր, 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել Այսօր, 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը Այսօր, 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է Այսօր, 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին Այսօր, 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան Այսօր, 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան Այսօր, 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն Այսօր, 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան Այսօր, 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան Այսօր, 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին Այսօր, 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին Այսօր, 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Այսօր, 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 Այսօր, 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Այսօր, 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ Այսօր, 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Այսօր, 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել Այսօր, 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը Այսօր, 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է Այսօր, 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել Այսօր, 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին Այսօր, 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել Այսօր, 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու Այսօր, 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի Այսօր, 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է Այսօր, 09:03 «Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են Այսօր, 09:00 «Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը Այսօր, 08:59 «Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը Այսօր, 08:54 «Հրապարակ». «Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել 23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 22:16 Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ 23/12/2024 22:00 Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 21:43 Սևանում և Հրազդանի Ջրառատ թաղամասում ջուր չի լինի 23/12/2024 21:25 Տնտեսվարողներին չեն պարտադրի իրենց տարածքներում 24/7 ռեժիմով նկարող տեսախցիկներ տեղադրել․ ՆԳՆ-ից ասում են՝ «օրակարգից հանվել է» 23/12/2024 21:12 Չարենցավանի բաժնում արցախցուն խոշտանգելու համար ոչ մի ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 23/12/2024 20:53 44-ամյա տղամարդը տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից գողացել է բջջային հեռախոսը 23/12/2024 20:37 Գուգարքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր 23/12/2024 20:20 Գերասիմ Վարդանյանը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է 23/12/2024 20:04 Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ 23/12/2024 19:51 ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել 23/12/2024 19:36 Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել 23/12/2024 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն 23/12/2024 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են 23/12/2024 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան 23/12/2024 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին 23/12/2024 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը 23/12/2024 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները 23/12/2024 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան