04/11/2023 20:01
Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է ավելի շատ զենք տալ իրեն
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն ԱՄՆ պաշտպանության նախագահ Լլոյդ Օսթինից շտապ զինամթերք է խնդրել։
Այդ մասին անձաամբ Ումերովն է գրել Х-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ հեռախոսով Օսթինին ներկայացրել է ռազմական գործողությունների գոտում իրավիճակը։
«Ներկայացրել եմ Ուկրաինայի ընթացիկ կարիքներն ու ավելի շատ զինամթերք եմ խնդրել մեր զինվորների համար»,- գրել է Ումերովը՝ հավելելով, որ նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՊՆ-ին՝ մինչ այս ցուցաբերած աջակցության ու օգնության համար։
Նշենք, որ ԱՄՆ-ից Ուկրաինայի կախվածության մասին ավելի վաղ հայտարարություն էր հնչեցրել նաև Ուկրաինայի Ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, ով իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայի ապագան կախված է Միացյալ Նահանգների որոշումներից։