04/11/2023 09:51
«Փաստ». Ինչ 300 մլն դրամի մասին է խոսքը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Երքաղլույսի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երկար բանակցություններից հետո «Յուքոմ» ընկերության հետ եկել են համաձայնության, և վերջինս գումարն ամբողջությամբ՝ 300 մլն դրամի չափով, կփակի: «Փաստ» թերթը փորձեց պարզել, թե ինչ համաձայնության և ինչ 300 մլն դրամի մասին է խոսքը:
Պարզվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ կապի օպերատորի հետ բանակցություններ են սկսվել, և համաձայնություն է ձեռք բերվել նոր չափորոշիչներով Երքաղլույսի սյուների վրայով մալուխների անցման համար վճարներ սահմանելու և Երևանի բյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու վերաբերյալ:
Արդյունքում, մեր աղբյուրի փոխանցմամբ, Երևանի ներկա իշխանությունները ներկայացրել են վերահաշվարկ, և «Յուքոմը» համաձայնել է վճարել վերահաշվարկված գումարը»։