04/11/2023 12:18
Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Ռապորտին, Մանուել Պետրոսյանը՝ ամերիկացի գրոսմայստերին
FIDE Grand Swiss մրցաշարի 9-րդ խաղափուլում Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով պարտության է մատնել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Ռիխարդ Ռապորտին։ Մանուել Պետրոսյանը հաղթել է ամերիկացի գրոսմայստեր Ջեֆերի Սյոնգին:
Գաբրիել Սարգսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
«9 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 5.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 17-րդ և 20-րդ հորիզոնականներում: Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հաղթեց գրոսմայստեր Թանհ Թրանգ Հոանգին և այժմ ունի 4 միավոր: Էլինա Դանիելյանը ունի 3 միավոր:
Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին վերջին 2 խաղերում», - հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: