04/11/2023 12:58
Շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում Ռաֆայել Վահանյանը հաղթել է իտալացի միջազգային վարպետին
Ավարտվել է շախմատի վետերանների աշխարհի առաջնության 9-րդ խաղափուլը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ 50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը ոչ-ոքի է խաղացել գերմանացի գրոսմայստեր Կլաուս Բիշոֆի հետ, իսկ Աշոտ Նադանյանը՝ էկվադորցի գրոսմայստեր Կառլոս Մատամորոս Ֆրանկոյի հետ:
65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը հաղթել է իտալացի միջազգային վարպետ Անտոնիո Մարտորելիին:
Ռաֆայել Վահանյանը այժմ ունի 7 միավոր և կիսում է 2-5-րդ տեղերը: Արտաշես Մինասյանը ունի 6 միավոր, Աշոտ Նադանյանը՝ 5.5 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ: