04/11/2023 15:46
Փաշինյանը ԼՂ-ի մասին հայտարարությունները կարող էր անել Արևմուտքի ազդեցության տակ. Պատրուշև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի քարտեզներով որոշվող տարածքների մասին Արևմուտքի ազդեցության տակ։
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը․
«Նա հայտարարեց, որ մենք (Երևանը - խմբ.) ճանաչելու ենք (Լեռնային Ղարաբաղի) տարածքները 1991 թվականի քարտեզի համաձայն։ Նա ուղղակիորեն նշել է Հայաստանին պատկանող տարածքները և Ադրբեջանին պատկանող տարածքները։ Ես կարծում եմ, որ այս խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ էր բանակցում»։