05/11/2023 21:25
ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման մասին հրապարակումների թիվն աշխարհում սեպտեմբերին գերազանցել է 1000-ը, հոկտեմբերին՝ 800-ը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում, գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ X-ում։
«Ամբողջ աշխարհում հրապարակումների թիվը սեպտեմբերին գերազանցել է 1000-ը, իսկ հոկտեմբերին՝ 800-ը, ներառյալ հայրենիքից հեռացող 100-հազարավոր մարդկանց սրտակեղեք պատմությունները»։