05/11/2023 18:38
ԼՂ-ում զոհված խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու չափով օգնություն կտրամադրվի
Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու չափով օգնություն կտրամադրվի։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին ասել է․ «Սեպտեմբերի 20-ին մեր զինվորականները հարձակման ենթարկվեցին և զոհվեցին։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին: Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական վերահսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»։