05/11/2023 22:58
ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Արևմտյան հարթակներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ գործընթացներն ավարտված չեն, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակում են։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ժամանակին, երբ լոբբինգ էինք անում, որ Արևմուտքը թիրախային ու հասցեական հայտարարություններով հանդես գա, արևմտյան գործընկերները փորձում էին ինչ-որ ձևակերպումներ գտնեին, որ շատ չի սրի Ադրբեջանի հետ հարաբերությունները, որպեսզի Ալիևը մասնակցեր այդ գործընթացին։ Մյուս կողմից, այդ փափուկ, գեղեցիկ ձևակերպումները բերեցին նրան, որ Ալիևը շատ հանգիստ կարողանում է հրաժարվել այդ հանդիպումներից։
Պետք է շարունակել աշխատանքը, պետք է պահանջել թիրախային գնահատականներ։ Շատ բան կա անելու, էնպես չի, որ ամեն ինչ ճիշտ է ընթացել, եթե ընթանար, Լեռնային Ղարաբաղում հայեր կապրեին», - նկատել է նա։
Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝ ասելով, թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։