06/11/2023 16:29
Արտասովոր կարմիր հյուսիսափայլը նկատել են նաև ՌԴ-ի ու Վրաստանի երկնքում (Տեսանյութ)
Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի տարբեր շրջանների բնակիչները նախօրեին կարող էին տեսնել արտասովոր կարմիր հյուսիսափայլը. հայտնում է «Դոժդը»։
«Արեգակնային պսակից մեծ քանակությամբ նյութի արտանետման արդյունքում սկսվել է հզոր գեոմագնիսական փոթորիկ։ Meteoagent-ը հայտնում է, որ փոթորիկը կտևի մինչև նոյեմբերի 8-ը»։
Նշենք, որ հյուսիսափայլը օպտիկական բնույթի բնական երեւույթ է, որի դեպքում լուսավորվում է մթնոլորտի վերին շերտը՝ արևային լույսի լիցքավորված մասնիկների հետ մոլորակի մագնիսական ոլորտի փոխգործակցության պատճառով։