06/11/2023 11:39
620 մլն դրամի ֆինանսավորումը հաստատվել է. մետրոպոլիտենի ևս 3 վագոն մի քանի ամսից կսկսի աշխատել (Տեսանյութ)
Անցնող շաբաթվա ընթացքում պլանավորածից 58 հազարից ավելի ուղևոր ենք փոխադրել, իսկ դա նշանակում է, որ մետրոպոլիտենը ծանրաբեռնված է աշխատում. քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ունե՞նք կանգնած վագոններ», - Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանից հետաքրքրվեց Տիգրան Ավինյանը։
«Ունենք, սպասում ենք անվազույգերը լինեն, որպեսզի գիծ դուրս գան», - ասաց տնօրենը։ Նա նշեց, թե կառավարությունից հաստատել են 620 միլիոն դրամ ֆինանսավորումը։
«Բայց էսքանով չպետք է սահմանափակվենք, որովհետև էլի հրատապ ծախսեր ունենք։ Այս 620 մլն-ով մենք 32 անվազույգ և 4 կմ ռելս ենք ձեռք բերում։ մոտ 4 ամսից 3 չաշխատող վագոն կսկսի աշխատել», - ասաց Սեդրակյանը՝ հավելելով, թե 10 հատ չաշխատող վագոն կա։