06/11/2023 17:12
Հունվար-սեպտեմբերին ՀՀ է ժամանել 1 839 004 զբոսաշրջիկ, որի շուրջ կեսը ՌԴ-ից է
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին Հայաստան է ժամանել 1 839 004 զբոսաշրջիկ։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 48.4%-ով։
Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ 50.7%-ը ՌԴ-ից են (931 695 մարդ)։ Այնուհետև հաջորդում է Վրաստանը՝ 10.1% (185 082 մարդ), Իրանը՝ 6.3% (116 062 քաղաքացի), ԱՄՆ-ն՝ 2.7% (48 745 մարդ), Ֆրանսիան՝ 1,2% (22 515 մարդ) , Գերմանիան՝ 1.2 % (22 021 մարդ)։