06/11/2023 18:36
«Պաշտպանական և անվտանգային ոլորտներում ձախողման համար»․ Բուլղարիայի ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել
Բուլղարիայի ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 8-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով կդիմեն Ժողովրդական ժողովին․ պատճառն իշխանության վարած պաշտպանական և անվտանգային քաղաքականության ձախողումն է, սոցցանցի իր էջի միջոցով հայտարարել է Բուլղարիայի ընդդիմադիր «Վերածնունդ» քաղաքական կուսակցության առաջնորդ Կոստադին Կոստադինովը։
«Չորեքշաբթի օրը անվստահություն ենք հայտնելու կառաավարությանը՝ պաշտպանության ոլորտում նրա վարած քաղաքականության պատճառով»,- գրել է նա։
Բուլղարիայի օրենսդրության համաձայն՝ կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը խորհրդարանում կարող է քննարկվել այն ներկայացնելուց ոչ շուտ, քան 3 և ոչ ուշ, քան 7 օր հետո։