06/11/2023 20:29
Առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը չի կարողանա շարունակել ռազմական գործողությունները․ Ալի Խամենեի
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը ԱՄՆ-ի և Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը։
«Պետք է ամեն ջանք գործադրել՝ ուժեղացնելու քաղաքական ճնշումը ԱՄՆ-ի և Իսրայելի վրա՝ Գազայի հատվածի հրթիռակոծումը դադարեցնելու համար»,- ասել է նա։
Իրանի հոգևոր առաջնորդը կարծիք է հայտնել նաև, որ Իրանն ու Իրաքը, միմյանց հետ համակարգելով իրենց քայլերը, կարող են դերակատարում ունենալ այս հարցում։
«Առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը չի կարողանա շարունակել ռազմական գործողությունները»,- ասել է Ալի Խամենեին։