06/11/2023 12:15
Սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ. Նարեկ Մանասյան
Բռնցքամարտը, որը ոչ միայն Օլիմպիական խաղերի ամենահին մարզաձևերից է, այլ նաև ամենամասսայականներից մեկը Հայաստանում, այսօր էլ մեծ սպորտին տալիս է նոր անուններ, որոնք մեծ ապագա են խոստանում: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար անցնող 2023 թվականը դրական կարելի է համարել: Ընտրանու կազմում իր արդյունքներով առանձնացավ նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն, ով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճեց և դարձավ Եվրոպայի գավաթակիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանասյանն ամփոփել է անցնող տարին և խոսել առաջիկա անելիքներից:
«Սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ: Մի ժամանակահատված նույնիսկ հեռուստացույցով չէի ցանկանում հետևել բռնցքամարտին: Բայց ներքուստ գիտեի, որ կարող եմ ինչ-որ բան անել: Նույնիսկ հեռուն նայելով ասեմ, որ ուզում եմ ուժերս փորձել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտում», - մասնավորապես ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։