06/11/2023 19:33
Պարեկները 327 ծխող վարորդ են հայտնաբերել
Ոստիկանությունից տեղեկացնում են․
«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4634 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 183, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 327, հեռախոսից օգտվելու՝ 155, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 103 իրավախախտումներ։ 115 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 174-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 127-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 823-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 98 անձ»։