06/11/2023 14:18
Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն ավելի վատ է՝ հենց մահվան դեպքերի առումով․ Իրավապաշտպանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ բարեփոխումներ են արվում, մենք տեսանք, որ բարեփոխումներ չեն արվում. Մեդիակենտրոնում հրավիրված քննարկմանը դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ ասաց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։
«Հուլիս ամսին 10 մահվան դեպք գրանցվեց ներքին՝ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների հետևանքով։ Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն անհամեմատ ավելի վատ է, քան՝ նախկինում, հենց մահվան դեպքերի առումով», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։