06/11/2023 22:02
Վրաստանն ու Սլովենիան որոշել են համագործակցել պաշտպանության ոլորտում․ Հռչակագիր են ստորագրել
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և Սլովենիայի պաշտպանության նախարար Մարիան Շարեցը Թբիլիսիում հռչակագիր են ստորագրել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության մասին, հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պաշտոնական այցով Վրաստան ժամանած Սլովենիայի պաշտպանության նախարար Մարիան Շարեցի հետ է հանդիպել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև համագործակցության հեռանկարները և միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները։
Հանդիպումից հետո Վրաստանի և Սլովենիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության մասին համատեղ հռչակագիր»,- նշված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ սա Սլովենիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Վրաստան։