06/11/2023 22:35
«Մի մոռացեք Ուկրաինայի մասին»․ Բորելը մտահոգված է՝ հակամարտությունը Մերձավոր Արևելքում շեղել է Եվրոպայի ուշադրությունը Ուկրաինայից
Մերձավոր Արևելքում հակամարտությունն արդեն սկսել է ազդեցություն թողնել Ուկրաինային ԵՄ-ից տրվող աջակցության որակի վրա, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ դեսպանների մասնակցությամբ համաժողովի ժամանակ։
«Մի մոռացեք Ուկրաինայի մասին»,- ասել է Բորելը՝ ամփոփելով Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին իր ելույթը։
«Այս երկու պատերազմները միանգամայն տարբեր են, բայց եկեք ազնիվ ու անկեղծ լինենք՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամն արդեն ազդեցություն է թողնում Ուկրաինայի հարցում մեր քաղաքականության վրա»,- ասել է Բորելը՝ ԵՄ երկրների դեսպաններին կոչ անելով Բրյուսելի տեսլականի շրջանակում «պայքարել ամբողջ աշխարհում»։