06/11/2023 12:44
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտներ դեռ գտնվում են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտներ դեռ գտնվում են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում, լրագրողներին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այրվածքների պարագայում նրանց վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տևելու», - ասաց նա։
Նախարարն ասաց, թե այրվածքներ ստացած 19 պացիենտների մոտ, ովքեր տեղափոխվել են արտերկիր, դրական դինամիկա կա։
Ավանեսյանը նշեց, թե մոտ տասը պացիենտ կա, որոնց վիճակը դեռ ծանր է։