06/11/2023 15:13
ԿԸՀ-ն արձանագրեց՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։
«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», - ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է, որը պահվում է անազատության մեջ։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, նա չի կարող պահվել անազատության մեջ։