07/11/2023 22:30
Մաշկային հիվանդություններ, որոնց դեպքում լողավազանից օգտվելը հակացուցված է. Մաշկաբանի խորհուրդները
Որոշ մաշկային հիվանդություններ ունեցող մարդիկ հակացուցումներ ունեն լողավազան այցելելու համար։ Փաստն այն է, որ նրանք կարող են վարակել ուրիշներին և առաջացնել հիվանդության ռեցիդիվ։ Այդ մասին խոսել է մաշկաբան Եկատերինա Մոկինան։
«Առաջին հերթին դրանք վարակիչ, այդ թվում՝ հերպեսային վարակով տառապող հիվանդներն են։ Եթե հերպեսը հայտնվում է, ապա լողավազանը հակացուցված է: Պետք չէ լողավազան գնալ, եթե նույնիսկ մեկ թարախակույտ է առաջացել մարմնի վրա»,- ասել է Եկատերինա Մոկինան։
Նրա խոսքով, լողավազան գնալը հետաձգելու հիմնական պատճառը մաշկի, մազերի և եղունգների սնկերն են. այս հիվանդությունը բացարձակ հակացուցում է։ Քրոնիկ հիվանդությունները, մասնավորապես էկզեման, պսորիազը և ատոպիկ դերմատիտը հարաբերական հակացուցումներ են։
Մաշկաբանը խորհուրդ է տալիս նաև խուսափել լողալուց, եթե առկա է գրգռված մաշկ և կան դեռև չսպիացած վերքեր։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն