07/11/2023 15:09
Իմ՝ ոչ իրավաբանի կարծիքով՝ այստեղ գործ չկա և պետք է կարճվեր. Արմինե Ադիբեկյան (Տեսանյութ)
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Արմինե Ադիբեկյանն ասաց, թե ինքը կարծում էր, որ իր դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր։
«Ինձ թվում էր, որ գործը պետք է կարճվեր, որովհետև իմ՝ ոչ իրավաբանի հայացքով, այնտեղ գործ չկա։ Այնուամենայնիվ, դատարանը հակառակ որոշում ընդունեց, որին մենք ստիպված ենք ենթարկվել», - ասաց Ադիբեկյանը։
Հիշեցնենք՝ Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառման համար. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։