07/11/2023 11:54
Զելենսկին դեմ է նախագահական ընտրությունների անցկացմանը
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ Ուկրաինայում ընտրություններն անցկացնելու «ճիշտ ժամանակը չէ»։
«Կարծում եմ՝ հիմա ընտրությունների ժամանակը չէ։ Եվ եթե պետք է վերջ տալ այս կամ այն քաղաքական վեճին և շարունակել աշխատել միայն միասնական, ապա պետությունն ունի կառույցներ, որոնք կարող են վերջ տալ դրան և հասարակությանը տալ բոլոր անհրաժեշտ պատասխանները»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Զելենսկին որոշել է հաջորդ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թվականի մարտի 31-ին։
Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ ընտրությունների անցկացումն արգելված է, սակայն նման հնարավորություն կա, եթե խորհրդարանը աջակցի համապատասխան օրենսդրական փոփոխություններին։