07/11/2023 10:45
«Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը». Մարդկային կյանքեր՝ կոնկրետ անուններով
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում կիսվել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից հրապարակված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահնված անձանց պատմություններով։
«Ես, իսկապես, կարոտում եմ այնտեղի իմ դպրոցը, իմ ընկերներին, երաժշտական դպրոցն ու ուսուցիչներին», - ասում է 11-ամյա Գոռը, որն այժմ Հայաստանում է: Նա իր կլառնետով էր՝ միակ հուշանվերը։
«Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը», - ասում է Գոռի մայրը՝ Շուշանիկը։
Գոռի մասին պատմությունով կիսվելով՝ ԱԳՆ խոսնակը գրում է․«Մարդկային կյանքեր՝ կոնկրետ անուններով»: