07/11/2023 21:05
«Որերորդ անգամն է՝ միջնորդում ենք, որ թույլ տան՝ բուժում ստանա, թույլ չեն տալիս»․ ՊԲ նախկին հրամանատար Միքաել Արզումանյանն առողջական խնդիր ունի
Փաստաբան Երեմ Սարգսյանն Armlur.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով դռնփակ նիստից ու ՊԲ նախկին հրամանատարի առողջական վիճակից։
Պարզվում է, որ առողջապահության նախարարությունը հրաժարվում է օգնել ՊԲ նախկին հրամանատարին, որը 44-օրյա պատերազմի հետեանքով ունի առողջական խնդիր։
«Միքայել Արզումանյանը պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, բեկոր կա մարմնում։ Ցավեր ունի։ Որերորդ անգամն է՝ միջնորդում ենք, որ թույլ տան՝ բուժում ստանա, թույլ չեն տալիս։ Իրավասու մարմինն առողջապահության նախարարությունն է՝ իրեն ենթակա Քրեակատարողական բժշկական կենտրոնով հանդերձ։ Տանում, մեկ ժամով պտտեցնում են իրենց ուզած հիվանդանոցում․ հետ են բերում, ասում՝ դու ոչ մի բանի կարիք չունես»,- ասել է փաստաբանը։
Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
Օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:
Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում