07/11/2023 13:11
Հայերը պարում են Լյուքսեմբուրգում (Տեսանյութ)
Բելգիայի Մեխելենի հայ համայնքի Նեմրութ պարախումբը՝ գեղարվեստական ղեկավար Լիանա Եղունյան, Գանձակ խմբի անդամների հետ Լյուքսեմբուրգի քաղաքապետարանի դիմաց հանդես են եկել հայկական պարերի շարքով։ Հայկական ազգագրական պարերի «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը ևս ներկա է եղել պարախմբի ելույթին։
X-ի օգտատերերից Դավիթ Ալեքյանը հրապարակել է ելույթը՝ վերնագրելով. «Հայերը պարում են Լյուքսեմբուրգում»։